Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:

Ուրախ եմ, որ նման հանճար ունեինք, ունենք և ունենալու ենք։

Սիրելի բանաստեղծությունները՝

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք

Արնաքամ ընկած դիակիդ վրա:

Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,

Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով

Մեր երկիրը հին դարձրին փոշի …

Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,

Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –

Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …

1916

————————————————————

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –

Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:

Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –

Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –

Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

—————————————————————

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,

Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,

Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,

Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –

Մոռանալով աշխարհային չարը, բարին՝

Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –

Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

—————————————————————

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով

Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –

Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.

Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –

Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,

Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,

Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի

Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –

Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝

Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –

Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.

Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –

Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Реклама

Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը ծնվել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ», «Սլացքի մեջ», «Ծիածանը տափաստանում», «Բարձունքի վրա», «Նաիրյան դալար բարդի» ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց», «Կանաչ, կարմիր աշուն», «Դաղձի ծաղիկ» ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Համո Սահյանն ամենասիրելիներից է։

Սիրելի բանաստեղծություններ՝

…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Մի տուն, մի գլուխ պահելու համար,

Ժամանակավոր

Մի անմահություն շահելու համար

Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր

Քարքարոտ մի հուն մտնելու համար,

Պարզ ու նախնական

Մի ճշմարտություն կրկնելու համար,

Մի բուռ ինքնություն գտնելու համար

Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,

Երբ որ ուժերդ չէին ներելու`

Քո իսկ էության

Փախած բևեռներն իրար բերելու,

Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,

Չէիր վանելու այս մեղկ մարդկության

Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,

Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,

Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

—————————————————————————

Հեռանայի, հեռանայի,

Մոռանալով մոռանայի,

Չհիշեի քեզ:

Ծովն ընկնեի խելքիս ձեռից,

Ակունքներից և ափերից

Փախած գետի պես:

Եվ ջրերում դառն ու անհուն

Կորցնեի տոհմ ու անուն,

Ու կորչեի ես…

Թեկուզ բախտից գոհանայի,

Բայց ինձ ծովից գողանայի,

Նորից տայի քեզ:

——————————————————————————

Այնպես ես գալիս, այնպես գնում,

Ով դու արարող և ավերիչ,

Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝

Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,

Եվ անց ես կենում որպես երազ.

Կյանք իմ, դու ձրի ներկայացում,—

Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

———————————————————————————

Մենք իրար ճանաչում էինք,

Իրար հետ կանաչում էինք,

Մեր բակի ծառիկը ու ես։

Մենք իրար ճանաչում էինք,

Իրար հետ կարկաչում էինք,

Մեր գետի ալիքը ու ես;

Մենք իրար ճանաչում էինք,

Իրար հետ հառաչում էինք,

Մեր դաշտի ծաղիկը ու ես։

Մենք իրար ճանաչում էինք,

Իրարից ամաչում էինք,

Մեր սարի եղնիկը ու ես։

Մենք իրար ճանաչում էինք

Իրար հետ շառաչում էինք,

Մեր ձորի մրրիկը ու ես…

Մի ուրիշ աշխարհ է աճում,

Գեթ մենք ենք իրար ճանաչում,

Մեր լքված տանիքը ու ես։

Մթնում է, ճրագը վառում

Եվ տխուր իրար ենք նայում՝

Իմ հոգնած տարիքը ու ես։

Արտաշեսյանների Թագավորություն

Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորություն

Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր` Արտաշես I (ք.ա. 189-160 թթ), ծնվել է ք.ա. 230 թ.,

կազմվորումը

Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև, Սելևկյանների պարտությունը (Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ) (ք.ա. 190թ)

Ապամեայի հաշտության պայմանագիր (ք.ա. 188 թ)

Մեծ Հայքի, Փոքր Հայքի, ծոփքի և կոմմագենեի անկախացումը, Մեծ Հայքում` Արտաշեսը, Ծոփքում` Զարեհը (ք.ա. 189 թ)

Բարեփոխումները

Ռազմական բարեփոխում — զորքի բաժանումը չորս մասի (արևելյան զորավարության հրամանատար էր Արտավազդ որդին, արևմտյան` իր որդի Տիրանը, հարավային` Սմբատը, հյուսիսային` Զարեհը), որը կոչվել է չորս զորավավարություն, վարչական շրջաններ կամ ստրատեգիաներ:

Վարչական բարեփոխում — Երկրի բաժանումը 120 շրջանների

Հողային բարեփոխում — հողաբաժան սահմանաքարերի կանգնեցումը ագարակատերերի և համայնքային հողերի միջև (ք.ա. 180թ)

գործավարություններ — սպարապետություն և հազարապետություն

Անահիտ Աստվածուհու տաճարը գտնվում է Արտաշատում

Արտաշեսը նաև այս բոլոր գործերի շնորհիվ հայտնի է իր պատվադիտղոսներով (բարի, բարեպաշտ,աշխարհակալ)

Մայաքաղաք Արտաշատը կառուցվել է ք.ա. 185 թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարանում

Այս ամենի մասին վկայում է Մովսես Խորենացին:

Համնիբալը օգնել է Արտաշես առաջինին Արտաշատ մայրաքաղաքի տեղանքը ընտրելու և հատակագիծը գծելու համար (վկայում է հույն պատմիչ Պլուտարկոսը)

Հայկական հողերի միավորումը —

Հաջորդեց ԱրտավազդI (ք.ա. 160 -115 թթ)

Հաջորդեց Տիգրան I (ք.ա. 115-195 թթ)

70 հովիտներն այն տարածքն է, որը տրվեց Պարթևներին Տիգրանի պատանդության դիմաց

Հաջորդեց Տիգրան II մեծ (ք.ա. 195-155 թթ)

ծոփքի միացումը Մեծ Հայքին

ք.ա. 94 թ կորդոկի միացումը մեծ հայքին

ք.ա. 112թ — փոքր հայքի ռազմակալումը պոնտոսի կողմից (պոնտոսի արքա` Միհրդատ 6-րդ Եվպատոր)

ք.ա. 95 թ Արտաշատ հայ-պոնտական դաշինքի կնքումը Տիգրան մեծ և Միհրդատ 6-րդ

Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը` արևելքում:

Կողմերը միացյալ ուժերով հարձակվում են Կապադովկիայի վրա, որի տարածքը անցնում է Պոնտոսին, մնացածը` Հայաստանին:

Դաշինքը ամրապնդելու նպատակով Միհրդատը իր դուստր Կլեոպատրային կնության է տալիս Տիգրան Մեծին: Սրանով հայ-պոնտական դաշինքը ամրապնդվում է:

ք.ա. 93թ հայ-պոնտական զորքերի ներխուժումը Կապադովկիա:

Հռոմի նշանավոր զորավար Սուլան ք.ա. 92թ օգնեց Կապադովկիային հայ-պոնտական ուժերի դեմ պայքարելու գործում:

Տիգրան Մեծը ներխուժեց Պարթևստան (ք.ա. 87թ)

հայ պարթևական դաշինքի կնքումը (ք.ա. 87թ)

Պարթևստանը Հայաստանին է վերադարձնում 70 հովիտներ տարածքը:

Պարթևստանը հրաժարվում է Մարաստանից և հյուսիսային միջագետքից:

Պարթև արքան կորցնում է արքայից արքա տիտղոսը:

Պարթևստանը ճանաչում է Տիգրան մեծի գերիշխանությունը

հայ պարթևական պայմանգրով Տիգրանին անցած տարածքները — Ադիաբենել,Միգդոնիա, Պոսրոյենե

ք.ա. 84 թ Տիգրան մեծի բազմելը Սելևկյան գահին Անտիոքում (17տարի կառավարեց):

Տիգրան մեծի բանակի ներժուժումը Ասորիք ք.ա. 84 թ

Տիգրան մեծի գրաված այլ տարածքներ — Կոմմագենե, դաշտային Կիլիկիա, Փյունիկիա

Տիգրան մեծի իշխանությունը ընդունած երկրներ — Հրեաստան, Արաբական ցեղեր, Նաբաթեայի թագավորություն, Պարթևստան

քա 71 թ Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս քաղաքի նվաճումըՏիգրան մեծի կողմից:

Տիգրան մեծի տերության բաժանումը `

1-ին կարգ — բուն հայկական հողեր (մեծ հայք և կոմմագենե) 360000 կմ քառ տարածք

2-րդ կարգ — հպատակ թագավորություններ — (Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Օսրոյենե, Փյունիկիա, Ասորիք, Կիլիկիա, ) 400000 կմ քառ

3-րդ կարգ — Հայաստանի քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրներ — Պարթևստան, Նաբաթեա, Հրեաստան, Պարսից ծոցի և Կարմիր ծովում ապրող արաբական ցեղեր (շուրջ 2 մլն քառ.կմ):

Տիգրան Մեծի տերության ամենազարգացած շրջանը` Անտիոք (Ասորիք): Կառավարիչ — Բագարատ

Հյուսային միջագետքի փոխարքա — Բուրաս (նստավայրը — Մծբին)

Արքունի պողոտա — Արտաշատ, Տիգրանակերտ, Անտիոք քաղաքները իրար կապող ճանապարհ

Տիգրանակերտ մայրաքաղաք

քա 80-70ական թթ մայրաքաղաքի կառուցումը աղձնիք նահանգում

հայ հռոմեական պատերազմ քա 69-66 թթ

1-ին փուլ

քա69-67թթ

զորավար — լուկիոս լուկոլոս,

քա 69թ Լուկոլոսի ներխուժումը Տիգրանակերտ մայրաքաղաք

2-րդ փուլ

քա66թ

3հազարանոց հայկական հեծիալների ջոկատի հրամանատար մերուժան

քա 69 թ հոկտեմբերի 6 Տիգրանակերտի ճակատամարտը

սեպտեմբերի 22 արածանիի ճակատամարտը

դիոն կասիոս — հույն պատմիչ, ով վկայումի արածանիի ճակատամարտի Հայաստանի հաղթության մասին

ք.ա. 66թ — Արտաշատի պայմանագիր Գնեոս Պոմպեոսի և Տիգրան մեծի միջև

Տիգրան մեծը հրաժարվում է իր բոլոր նվաճումներից և պահպանում միայն բուն հայկական տարածքը:

Տիգրան մեծը իր նվաճումները պահպանեց հյուսիսային միջագետքում:

Հայաստանից անջատվելու են Ծոփքը և Կոնդուքը,որտեղ թագավորելու է Տիգրան կրտսերը, պայմանով, որ Տիգրան մեծի մահից հետո այդ տարածքները միավորվելու են մեծ հայքին որպես մեկ հայկական պետություն:

Մեծ հայքը հռոմին պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք

հայաստանը հայտարարվում է հռոմեական ժողովրդին դաշնակից և բարեկամ երկիր:

Տիգրան մեծի արքայից արքա տիտղոը չի կորում

տիգրան մեծը պայմանգրից հետո կառավարել է ևս 10 տարի

Արտավազդ 2 և վերջին արտաշեսյաններ թագավորությա անկումը

քա 55-34 արտավազդ 2

քա 54 թ հռոմը պատրաստվում է պարթևստանին պատերազմի

Մարկոս Կրասոս — հռոմի եռապետներից քա60թ, արևելքի զորավար։

Երվանդականների Թագավորություն ԹԵՄԱ 4

Մթա 7-րդ դարի

Հայկազուն Երվանդականների թագավորություն

Մովսես Խորենացու հաղորդմամբ մթա 7-րդ դարի աջառին կեսին լեռնաշխարհի հարավ- արևմուտքում ձևավորվել էր մի պետություն, որի ղեկավարը Սկայորդին էր։ Պետության սահմանները համապատասխանում էին Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։ Մթա 681թվին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիները Ադրամելեքն ու Սարասարը սպանում են իրենց հորը և ապաստան ստանում Հայաստանում։ Սայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Մարաստանի և Բաբելոնի հետ դաշինք կնքեց ընդեմ Ասորեստանի։ Մթա 612թվին միացյալ ուժերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մարաստաի արքայի կողմից Պարույրը թագադրվեց հայոց թագավոր իսկ 609թվին ոչնչացրեց Ասորեստանի վերջին հետակետ Կարքեմիշ քաղաքը։

580-570 ական թվերին նշանավոր էր Երվանդ 1 Սակավակյացը։

Նրա օրոք Հայսատանն ուներ 40000 զորք, թագավորության սահմանները հյուսիս-արևելքում Կուր գետ, հյուսիս- արևմուտքում Սև ծով, արևելքում Մարաստան, հարավում հյուսիսային միջագետք։

Երվանդ սակավակյացը Մարաստանի արքա Կիրակսանի դեմ պատերազմում անհաջողություն է կրում։ Անհաջող արդյունք է ունենում նաև Աժդահակի դեմ աբստամբությունը։

Մարաստանի գերիշխանությունը վերացավ մթա 4-րդ դարի կեսին, երբ Երվանդի որդի Տիգրանը (Երվանդայանը) միավորվեց Պարսկաստանի արքա Կյուրոս մեծի հետ և հաղթեցին։

Ապստամբությունը ավարտվեց 553թվին և ըստ հայկակակն ավանդության Տիգրանը վճռական մարտում սպանեց Աժդահակին։

Հայսատնի տիրակալ Տիգրան Երվանդյանը մթա 538 թվին դաշնակից զորքերի գլուխ անցած գրավեց Բաբելոնը, որից հետո Տիգրանը դարձավ Կյուրոսի տերության արևմտյան մասի փոխարքա։ Կյուրոս 2 մեծը զոհվում է 529թվին։

Նրան հաջորդում է որդին՝ Կամբիզը։

Տիգրան Երվանդյանը մահանում է մթա 524ին։

Գահը անցնում է նրա որդի Վահագնին։

Կամբիզի մահվանից հետո սկսվում են գահակալական կռիվներ, որոնք ավարտվում են Դարեհ 1ի հաղթանակով՞։ Կայսրության ժողովուրդը աբստամբում է Դարեհի դեմ։ Նա ստիպված էր իր տիրապետության առաջին տարիները աբստամբություն ճնշելու և դիրքերը վերականգնելու համար օգտագործել։ Նա թողնում է Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Պարսկերեն բաժնում հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինուա, Բաբելոներեն բաժնում՝ շարունակվում է կոչվել Ուրարտու։

522-21 թվին Դարեհը ճնշում է աբստամբությունները, դեպի Հայաստան ստիպված էր կատարել 5 արշավանք։ սկզբից արշավանքները ղեկավարում էր հայ զորավար Դադաշիշը իսկ այնուհետև պարսիկ զորավար Վահումիսան։

521թվին Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը։

520 թվին Աքեմենյանպետությունը բաժանվում է 20 սատրապությունների։ Հայաստանը գտնվում էր 13րդ սատրակության կազմում։ Հայաստանն մնաց Աքեմենյան տերության մեջ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և դուրս եկավ Աքեմենյան պետության կազմից մթա 331 թվին տեղի ունեցած Գարգամելայի ճակատամարտից հետո։

Մթա 401 թվին Հայաստանով անցնում է հույն զորավար Քսենոփոնը։

Աքեմենյան տիրակալ Արտարքսերքսես 2ի դեմ աբստամբել էր Կյուրոս կրտսերը՝ եղբայրը։ Նա վարձել էր 10000 անոց հունական զորք, որի ղեկավարներից էր Քսենոփոնը։ Հունական զորքի նահանջի ճանապարհը անցնում էր Հայաստանով։ Այդ դեպքերը Քսենոփոնը նկարագրում էր <Անավասիս> կամ <Նահանջ բյուրոց> աշխատության մեջ։ Նա տեղեկացնում է, որ այդ ժամանակ հայաստանում արքա էր Բորոնդեսը (Երվանդ 2), որն ամուսնացած էր Արտարքսերքսես 2ի աղջկա հետ։

Հայաստանի արևմտյան մասի կառավարիչը Տիրիբազն էր։ Հայտնի է նաև, որ Աքեմենյան վերջին արքա Դարեհ 2 Կողոմանոսը մինչ արքա դառնալը եղել է հայաստանի սակրապ և կրել է Արտաշատ անունը։ մթա 336 թվին նա դառնում է աքեմենյան թագավոր, իսկ հայաստանի սակրապ է դառնում Երվանդ 3 Օրոնտեսը, որին էլ վիճակված էր վերականգնել հայաստանի անկախությունը։

Վանի Թագավորություն

Վանի թագավորություն (ք.ա. 9-7-րդ դարեր)

կազմավորման շրջան

Սարդուրի առաջին (ք.ա. 835-825 թթ) — Վան մայրաքաղաքի հիմնադիր

հաջորդել է Իշպուինին (ք.ա. 825-810 թթ) — բարեփոխումներ (կրոնական — միասնական դիցարանի ստեղծումը, ռազմական — մշտական գործող բանակի ստեղծում, գրային -ուրարտական սեպագրի ստեղծումը)

հզորացման և վերելքի շրջան

Մենուա (ք.ա. 810-786 թթ) — Մենուայի ջրանցք (72 կմ), Մենուախինիլի քաղաք (Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված)

Մենուայի արշավանքները — Դիաուխի (=Տայք), Ասորեստան, Աղձնիք (=Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա (=Մելիդ), Մանայի թագավորություն:

Թագավորությունը դարձավ գերտերություն

Հաջորդել է Արգիշտի I (ք.ա. 786-764 թթ)

արշավանքները — Աբիլյանի (Աբեղյաժնք գավառ), Վեդուրի էթյունի (=ջրային էթյունի), Սևանա լճի ավազան, փոքր Ասիա, Կեխունի (=Գեղունի), Ալիշտու (Աղստեվի հովիտ), Գուգարաց աշխարհ (=Գուգարք=Տաշիր),Պարսուա երկիր (=պարսկ), Բաբելոն, Մանայի թագավորություն:

Ստեղծվեց Վանի աշխարհակալությունը

Արգիշտի խենիլի, Էրեբունի (ք.ա. 782)

Հաջորդել է Սարդուրի II (ք.ա. 764-735 թթ)

Սարդուրի II Արշավանքները — Մելիտեա (մալաթիա), Սևանա լճի ավազան, Արմե և Ուրմե երկրներ (Սևանալճից հարավ), Մանայի թագավորություն, Բաբելոն (Ասորեստանի շրջափակում), Կոլխերի երկիր (կոլխիդա), Միջերկրական ծով

պետությունը դարձավ գերկենտրոնացված պետության

տերության սահմանները — հյուսիսում` Սև ծով, հյուսիս արևելքում` Կուր գետ, Արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` փոքր ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոն, պարսից ծոց, հարավ արևմուտքում` միջերկրական ծով:

ք.ա. 743 թ ասորեստանի (Թիգլաթ Պալասար III արքա) արշավանքը դեպի ուրարտու

ք.ա. 735 թ Թիգլաթ Պալասար III-ի երկրորդ արշավանքը դեպի ուրարտուի մայրաքաղաք Վան

Թուլացման և անկման շրջան

Ռուսա I (ք.ա. 735-710ական թ)

Ռուսա I արշավանքները — Սևանալճի ավազան, որտեղ կառուցեց Խալդի և Թեշեբա Աստվածների անուններով ամրոցներ: Ուրմիա լճի ավազան, Արդինի Մուսասիր (Խալդ Աստծո գլխավոր տաճարը):

ք.ա. 714թ Սարգոն II արքայի արշավանքը դեպի Ուրարտու:

Արդինի մուսասիրի ավերումը

ք.ա 190թվ. Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև

Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր (Բարեփոխումներ ռազմական,զորքի բաժանումը 4մասի

Վարչական բարեփոխում -երկրի բաժանումը 120 շրջանների

Հայոց Ծագումնաբանությունը

18-19 դարեր — ժողովուրդների և լեզուների ծագման հարցի նկատմամբ հետաքրքրության աճ

համեմատական լեզվաբանություն — նոր ժամանակների գիտություն, որի շնորհիվ պարզ դարձավ, որ նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են ընտանիքներ (ընտանիքները կոչվել են մայր ժողովուրդներ, նրանց զբաղեցրած տարածքը` նախահայրենիք):

հայ ժողովուրդը ունի հնդեվրոպական ծագում

հնդեվրոպական նախահայրենիք — փոքր ասիայի արևելյան, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում:

հնդովրոպական ընտանիք -աշխարհի ամենաբզմանդամ լեզվաընտանիքը, որից առաջացել են շատ լեզվաճյուղեր, որոնք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի և լեզուների:

ք.ա. 4-րդ հազարամյակի վերջ- հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից:

հայկական ավանդազրույց — մովսես խորենացի (հուշող բառեր — հայկ և բել, նոյ նահապետ, թորգոմ նահապետ, թորգոմատուն, Եփրատի վերին ավազան (ք.ա. 20-18-րդ դարեր))

հայկ նահապետից առաջացած անվանումներ — Հայք, Հայաստան, հայկաշեն, հայեր

Արամից առաջացացած — Արմենիա, Արմեն

Արամայիս — Արմավիր

Արամանյակ — Արագած, Արագածոտն

Երաստ — Երասխ

հունական ավանդազրույց — արգոնավորդներ, Յասոն, Արմենոս, Սև ծովի արևելյան ափ, կոլխիդա երկրի, ոսկե գեղմ

վրացական ավանդազրույց — (9-11-րդ դարեր), թորգոմի ութ որդիներից առաջացած ութ ժողովուրդների մասին է

ավագ որդի հայոս — հայեր

քարթլոս — վրացիներ

1980- ականներին ( 20-դարի վերջ) հաստատվեց, որ հնդեվրոպական նախահայրենիքը ք.ա. 5-4 հազարամյակում եղել է առաջավոր ասիայի հյուսիսում, փոքր ասիայի արևելյան շրջաններում, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիս արևմուտքում:

հայկական լեռաշխարհի առաջին հայկական պետկան կազմավորումը — արատտա

ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կես — համահայկական առաջին միասնական պետության ստեղծումը:

ք.ա. 9-րդ դարի 80-70 ական թթ. նաիրի պետական կազմավորում — հարավում

ուրարտու պետական կազմավորում — հյուսիսում

ուրարտու պետական կազմավորման առաջին արքա — Արամու կամ Արամե (ք.ա. 859-843 թթ.)

ք.ա. 9-րդ դարի առաջին կես — Արամե ուրարտացու շնորհիվ հայկազունիների այրարատյան թագավորությունը հայտնի դարձավ հայկական լեռնաշխարհի սահմաններից։

2016 թվականից սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիներին հասցրել եմ հմտանալ ոսկերչության գործում, քանի որ առանձին բաժնով ուսումնասիրել եմ այդ մասնագիտությունը: Սովորել եմ պատրաստել տարբեր տեսակի զարդեր` մատանիներ, վզնոցներ, թևնոցներ և այլն:

Առանձնահատուկ հետաքրքիր է կազմակերպված կրթական ծրագիրը, որը նպաստում է, որ դասապրոցեսը անցնի յուրահատուկ կերպով: Այդ նույն կրթական ծրագիրը օգնել է ինձ մտածել ավելի լայնամասշտաբ ու ընդարձակ:

Թե ինչ է տվել ինձ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, փորձեցի կարճ ներկայացնել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտել դպրոցի անձնակազմին և այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել հետաքրքիր կրթական ծրագրի կազմակերպման գործում:

նախաքննական կրկնություն

10-րդ դասարան

մաս 1

թեմա 1.

Հայկական լեռնաշխարհ

Եզերող լեռնաշղթաները` Արևելապոնտական լեռներ, (հյուսիս-արևմուտք), Կովասյան լեռնաշղթա (հյուսիս), հայկական Տավրոս (հարավ), հայկական պար (կենտրոն):

Բարձր լեռները` մեծ մասիս (5165մ), Սիփան (4434մ), Արագած (4096), փոքր մասիս (3925մ), կապուտ ջուղ (3906մ):

հարևան տարածքները` Իրանական սարահարթ (հվ արևելք), փոքրասիական բարձրավանդակ (արևմուտք), միջագետք (հարավ), կուռ գետ և կովկաս (հս):

Գետեր`

Կուր, Արաքս — Կասպից ծով

Եփրատ, Տիգրիս — Պարսից ծոց

Ճորոխ — Սև ծով

Լճեր`

Ուրմիա լիճ — կապուտան ծով

Վանա լիճ — Բզնունյաց ծով (Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր)

Սևանալիճ — Գեղամածով

Վարչական բաժանում`

Մեծ հայք — 311.000 կմ^2

նահանգները` Գուգարք, Ուտիք, Փայտակարան, Արցախ, Սյունիք, Վասպուրական (37 գավառ), Այրարատ (20 գավառ), Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք

փոքր հայք (80.000 կմ^2)

ՀՀ (29,8 հազար կմ^2) -Սյունիք, Այրարատ, Գուգարք, Ուտիք

ԼՂՀ — (12,5 հազար կմ^2) — Սյունիք, Արցախ, Ուտիք

Թեմա 2

Հայոց ծագումնաբանությունը

18-19 դարեր — ժողովուրդների և լեզուների ծագման հարցի նկատմամբ հետաքրքրության աճ

համեմատական լեզվաբանություն — նոր ժամանակների գիտություն, որի շնորհիվ պարզ դարձավ, որ նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են ընտանիքներ (ընտանիքները կոչվել են մայր ժողովուրդներ, նրանց զբաղեցրած տարածքը` նախահայրենիք):

հայ ժողովուրդը ունի հնդեվրոպական ծագում

հնդեվրոպական նախահայրենիք — փոքր ասիայի արևելյան, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում:

հնդովրոպական ընտանիք -աշխարհի ամենաբզմանդամ լեզվաընտանիքը, որից առաջացել են շատ լեզվաճյուղեր, որոնք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի և լեզուների:

ք.ա. 4-րդ հազարամյակի վերջ- հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից:

հայկական ավանդազրույց — մովսես խորենացի (հուշող բառեր — հայկ և բել, նոյ նահապետ, թորգոմ նահապետ, թորգոմատուն, Եփրատի վերին ավազան (ք.ա. 20-18-րդ դարեր))

հայկ նահապետից առաջացած անվանումներ — Հայք, Հայաստան, հայկաշեն, հայեր

Արամից առաջացացած — Արմենիա, Արմեն

Արամայիս — Արմավիր

Արամանյակ — Արագած, Արագածոտն

Երաստ — Երասխ

հունական ավանդազրույց — արգոնավորդներ, Յասոն, Արմենոս, Սև ծովի արևելյան ափ, կոլխիդա երկրի, ոսկե գեղմ

վրացական ավանդազրույց — (9-11-րդ դարեր), թորգոմի ութ որդիներից առաջացած ութ ժողովուրդների մասին է

ավագ որդի հայոս — հայեր

քարթլոս — վրացիներ

1980- ականներին ( 20-դարի վերջ) հաստատվեց, որ հնդեվրոպական նախահայրենիքը ք.ա. 5-4 հազարամյակում եղել է առաջավոր ասիայի հյուսիսում, փոքր ասիայի արևելյան շրջաններում, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիս արևմուտքում:

հայկական լեռաշխարհի առաջին հայկական պետկան կազմավորումը — արատտա

ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կես — համահայկական առաջին միասնական պետության ստեղծումը:

ք.ա. 9-րդ դարի 80-70 ական թթ. նաիրի պետական կազմավորում — հարավում

ուրարտու պետական կազմավորում — հյուսիսում

ուրարտու պետական կազմավորման առաջին արքա — Արամու կամ Արամե (ք.ա. 859-843 թթ.)

ք.ա. 9-րդ դարի առաջին կես — Արամե ուրարտացու շնորհիվ հայկազունիների այրարատյան թագավորությունը հայտնի դարձավ հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:

թեմա 3

Վանի թագավորություն (ք.ա. 9-7-րդ դարեր)

կազմավորման շրջան

Սարդուրի առաջին (ք.ա. 835-825 թթ) — Վան մայրաքաղաքի հիմնադիր

հաջորդել է Իշպուինին (ք.ա. 825-810 թթ) — բարեփոխումներ (կրոնական — միասնական դիցարանի ստեղծումը, ռազմական — մշտական գործող բանակի ստեղծում, գրային -ուրարտական սեպագրի ստեղծումը)

հզորացման և վերելքի շրջան

Մենուա (ք.ա. 810-786 թթ) — Մենուայի ջրանցք (72 կմ), Մենուախինիլի քաղաք (Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված)

Մենուայի արշավանքները — Դիաուխի (=Տայք), Ասորեստան, Աղձնիք (=Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա (=Մելիդ), Մանայի թագավորություն:

Թագավորությունը դարձավ գերտերություն

Հաջորդել է Արգիշտի I (ք.ա. 786-764 թթ)

արշավանքները — Աբիլյանի (Աբեղյանք գավառ), Վեդուրի էթյունի (=ջրային էթյունի), Սևանա լճի ավազան, փոքր Ասիա, Կեխունի (=Գեղունի), Ալիշտու (Աղստեվի հովիտ), Գուգարաց աշխարհ (=Գուգարք=Տաշիր),Պարսուա երկիր (=պարսկ), Բաբելոն, Մանայի թագավորություն:

Ստեղծվեց Վանի աշխարհակալությունը

Արգիշտի խենիլի, Էրեբունի (ք.ա. 782)

Հաջորդել է Սարդուրի II (ք.ա. 764-735 թթ)

Սարդուրի II Արշավանքները — Մելիտեա (մալաթիա), Սևանա լճի ավազան, Արմե և Ուրմե երկրներ (Սևանալճից հարավ), Մանայի թագավորություն, Բաբելոն (Ասորեստանի շրջափակում), Կոլխերի երկիր (կոլխիդա), Միջերկրական ծով

պետությունը դարձավ գերկենտրոնացված պետության

տերության սահմանները — հյուսիսում` Սև ծով, հյուսիս արևելքում` Կուր գետ, Արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` փոքր ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոն, պարսից ծոց, հարավ արևմուտքում` միջերկրական ծով:

ք.ա. 743 թ ասորեստանի (Թիգլաթ Պալասար III արքա) արշավանքը դեպի ուրարտու

ք.ա. 735 թ Թիգլաթ Պալասար III-ի երկրորդ արշավանքը դեպի ուրարտուի մայրաքաղաք Վան

Թուլացման և անկման շրջան

Ռուսա I (ք.ա. 735-710ական թ)

Ռուսա I արշավանքները — Սևանալճի ավազան, որտեղ կառուցեց Խալդի և Թեշեբա Աստվածների անուններով ամրոցներ: Ուրմիա լճի ավազան, Արդինի Մուսասիր (Խալդ Աստծո գլխավոր տաճարը):

ք.ա. 714թ Սարգոն II արքայի արշավանքը դեպի Ուրարտու:

Արդինի մուսասիրի ավերումը

հաջորդեց Արգիշտի II (ք.ա. 710ականներից — 685 թթ)

կիմերական ցեղերի հայտնվելը հյուսիսում:

Վանի թագավորության և Վանի մերձեցում:

հաջորդդեց Ռուսսա II (ք.ա. 685-645թթ)

Թեմա 5

ՄեծՀայքի Արտաշեսյանների թագավորություն

կազմվորումը

Արտաշես I

ք.ա. 190թ — Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև, Սելևկյանների պարտությունը (Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ)

ք.ա. 188 թ — Ապամեայի հաշտության պայմանագիր

ք.ա. 189 թ — Մեծ Հայքի, Փոքր Հայքի, ծոփքի և կոմմագենեի անկախացումը, Մեծ Հայքում` Արտաշեսը, Ծոփքում` Զարեհը

Արտաշես I (ք.ա. 189-160 թթ), ծնվել է ք.ա. 230 թ., Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր

ռազմական բարեփոխում — զորքի բաժանումը չորս մասի (արևելյն զորավարության հրամանատար էր Արտավազդ որդին, արևմտյան` իր որդի Տիրան,ը հարավային` Սմբատը, հյուսիսային` Զարեհը) զորավարություն` որը կոչվել է չորս զորավավարություն,վարչական շրջաններ կամ ստրատեգիաներ

վարչական բարեփոխում — Երկրի բաժանումը 120 շրջանների

հողային բարեփոխում — ք.ա. 180թ — հողաբաժան սահմանաքարերի կանգնեցումը, ագարակատերերի և համայնքային հողերի միջև

գործավարություններ — սպարապետություն և հազարապետություն

Անահիտ Աստվածուհու տաճարը գտնվում է Արտաշատում

Արտաշեսը նաև այս բոլոր գործերի շնորհիվ հայտնի է իր պատվադիտղոսներով (բարի, բարեպաշտ,աշխարհակալ)

Մայաքաղաք Արտաշատը կառուցվել է ք.ա. 185 թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարանում

Այս ամենի մասին վկայում է Մովսես Խորենացին:

Համնիբալ — օգնել է Արտաշես առաջինին Արտաշատ մայրաքաղաքի տեղանքը ընտրելու և հատակագիծը գծելու հանար (վկայում է հույն պատմիչ Պլուտարկոսը)

Հայկական հողերի միավորումը —

Շտեմարան 1

Բաժին1

1.4)Դողէրոցք,հրազդանհէկ,չէի,անէ

2.4)Ինչևիցե,եղերերգ,գեղուղեշ,աներկբա

3.3)Հանապազօր,առօրյա,անօրինություն,ոսկեզօծ

4.4)Ապօրինի,նախօրե,վաղօրոք,հանրօգուտ

5.4)Հանապազորդ,եռոտանի,կրծոսկր,լացուկոծ

6.3)Օրըստօրե,հյուրընկալ,գահընկեց,անընդմեջ

7.3)Կարևոր,հոգևիճակ,հոգևոր,հևիհև

8.2)Սերկևիլ,հևք,կարևոր,հետևակ

9.4)Ագեվազ,գինեվաճառ,ուղեվճար,դափնեվարդ

10.3)Ատամնաբույժ,Սերգեյի,հայելազարդ,լռելյայն

11.2)Բարյացակամ,արքայորդի,լռելյայն,կաթսայատուն

12.2)Նրբաճաշակ,հարբեցող,արբշիռ,գրաբար

13.3)Հպանցիկ,ծոպավոր,ճողոպրել,հապշտապ

14.3)Շամփրել,քարակոփ,Հռիփսիմե,ոսկեծուփ

15.1)Շագանակագույն,զիգզագաձև,Վարդգես,վարգել

16.2)Մակաղել,քողոտիկ,համաճարակ,վարակ

17.4)Կառք,չոքել,մարք,շքերթ

18.3)Ստահոդ,որդնել,անդամալույծ,վարսանդ

19.2)Խրտվիլակ,գաղտուկ,գրտնակ,զարտուղի

20.4)Ակութ,անթացուպ,երթուղի,ընթանալ

21.2)Հարցուփորձ,բարձիթողի,երկնաբերձ,խոստուհունձ
22.4)Թրծակավե,կոծկոլ,լացուկոծ,տխեղծ
23.4)Հոգեցունց,պախուրց,հանդիպակաց,ցնցալ
24.4)Քաջք,զիջել,աջլիկ,ոջիլ
25.4)Բաճկոն,խոճկոր,ճանճ,ճոճք
26.3)Գաղտնիք,գաղթօջախ,մաղթանք,աղճատել
27.1)Դշխել,խախտել,հախճաղյուս,ապուխտ
28.1)Թորոմել,խարույկ,իրարամերժ,բուրվառ
29.2)Ուոճանալ,քաոասնական,կոխկոտել,ճմոթել
30.2)Ըմբոշխնել,լուսամփոփ,բամբասել,շիմպանզե
31.1)Ըմբռնել,ամպամած,թումբ,գամփռ
32.4)Անբարյացակամ,բանբեր,անբասիր,անպարկեստ
33.3)Հեղհեղուկ,առհավատչյա,ժպիրհ,դազգահ
34.1)Փոթորկահույզ,ծխնելույզ,բզկտել,մզկիթ
35.4)Ոսպնյակ,շուրջերկրյա,Եպրաքսյա,միմյանց
36.1)Բամիա,խավիար,Իտալիա,հեքիաթ
37.2)Ուղալար,հակընդդեմ,մշակաշունչ,հովվերգություն
38.1)Ուղղություն,տանգալլուկ,հովվերգություն,երրորդ
39.3)Հովասուն,ատամնաբույժ,ուխտադրույժ,աքիլլեսյան
40.4)Մրջյուն,տրտմաշուք,ուղղընթաց,տարրընթաց