Էկոլոգիա

ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Անտառահատում: Անտառահատում ասելով արդեն հասկանում ենք իմաստը:Միթե կարելի է ծառերը կտրել ու անխնայողաբար օգնագորցել? Օ~,ոչ, ես խստիվ դեմ եմ դրան :Ճիշտ է ծառերից պատրաստում են բազմաթիվ  իրեր, օգնագործում են ,որպես շինանյութ,վառելիք և այլ բնագավառներում:Սակայն ,եթե այսպես շարունակվի բնուսականությունն կվերանա, իսկ դրա համար անհրաժեշտ է կանխել ապօրինի ծառահատումները, ամեն  տարի պետք է բոլոր տեղերում ծառատունկ կազմակերպվի, որը կնպաստի բուսականության զարգացմանը և կնպաստի մաքուր միջավայրի ստեղծմանը ,և իհարկե մենք ի վերջո մաքուր օդ կշնչենք :Իսկ , եթե մենք չպահպանենք այս կանոնները,և չմտածենք մեր գալիք սերնդի մասին ,բնությունն կվերանա ու կոչնչանա:
Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլլիոն կմ²՝ ցամաքիմակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։
Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավելթթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածինմանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։
Տեսնում եք ,ինչ օգտակար հատկություն ունի անտառը, և առավել ևս բնությունը: Դրա համար եկեք պահպանենք բնության և բուսակա,և կենդանական աշխարհը:Եվ նպաստենք դրա զարգացմանը ,մտածելով գալիք սերնդի մասին :