Ժամատախտակ

Ընդհանուր պարապմունք — 9:00-9:15
1-ին պարապմունք — 9:20 — 10:05
2-րդ պարապմունք — 10:10 — 10:55
3-րդ պարապմունք — 11:00 — 11:45
4-րդ պարապմունք — 11:50 — 12:35
Ընդմիջում — 12:35 — 12:55
5-րդ պարապմունք — 12:55 — 13:35
6-րդ պարապմունք- 13:40 — 14:20
7-րդ պարապմունք — 14:25 — 15:05
8-րդ պարապմունք — 15:10 — 15:50
9-րդ պարապմունք — 15:55 — 16:35
Երկարացված օրվա պարապմունք — 13.35-16.45
Երթ դպրոցներից — 16.45 — 17.00

Պատմություն

Ռուս-պարսկական պատերազմ
Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում՝ գլխավորապես ժամանակակից Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև։ Պատերազմի առիթ է հանդիսացել Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթ) միացումը Ռուսաստանին (հունվարի 18, 1801)։ Սեպտեմբերի 12-ին ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին, Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում վրացական կայսրության նահանգ։
1804 թվականին հունվարի 3-ին տեղի ունեցավ Գյանջայի հարձակումը, որի արդյունքում Գյանջայի խանությունը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Հունիսի 10-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834), մտնելով Բրիտանիայի հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
1813 թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

Հայոց Լեզու

Գլուխ 1 Հնչյունափոխություն Բաժին 1 Ուղղագրություն 1)- Հանապազորդ- հանապազօրյա- ամանոր- պնդօղակ- օրըստօրե- նախօրոք- ամենօրյա- բախտորոշ- գիշերուզօր- ապօրինի- հոգուդ- մեղմորեն 2)- 1- հեվիհեվ- հևիհեվ 2- արեվառ- արևվառ 3- սեթեվեթանք- սեթևեթանք 4-հոգևարք- հոգեվարք 3)- Գոտևորել- ուղևորել- բեևեռել- գերեվարել- դեղեվել- ոգևորել- ոսկեվորել- արժևորել- սեթևեթել- կարևորել 4)- Անէ- երբևիցե- մանրէ- վայրէջք- լայնէկրան- առօրեական- անէական- այժմեական- ինչևէ- գոմեշ 5)- Թագավորօծություն- խաղաղօվկիանոսյան- հոգուդ- զորօրինակ- զօրհանապազ- դաշնօրոր- ամանորյա- ամենօրյա- անրակոսկր- բնօգտագործում 6)- ՄՕԿ- ՆԱՏՕ- ՅՈՒՆԵՍԿՕ- ՅՈՒՆԻԴՕ- ՀՕՖ- ԲՈՀ- ՀՕԿ- ՌՈ- ՔՕ- ՕԵԿ 7)- ՀԱՕԿ, ՀՕՄ, ՌՈ, ՀՕՖ, ԲՈՀ, ՄՕԿ, ԱՕԿ, ՀՕԽ, ՔԴՕ, ՉԹՕ 8)- Գիշերօթևան, հանապազօրյա, հանապազորդ, երկարօրյա, առօրյա, լրիվօրյա, տնօրհնեք, ինքնօքսիդացում, դահուկորդ, նեղօձիգ: 9)- Նետընկեց, խոյընթաց, քարընկեց, գորտ-նկիթ, գահընկեց, ակ-նդիր, առ-նչվել, առընթեր, չ-փփոց, անընչացք: 10)- Արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխար-անք, ար-ավիրք 11)- Ժպիրհ, արհամարհանք, ընդհատել, տարաշխարհիկ, հայհոյանք, շնորհք, խոնարհվել, հեղ-եղուկ, հեղհեհատ, հայթ-այթել 12)- Թամբ, բամբակ, Սերոբ, պղնձակոբ, իրավամբ, խափշիկ, թմբլիկ, քերովբե, խաբկանք, խարխափել 13)- Գաբրիել, արբշիռ, թրմփալ, թմբկահար, Հայարփի, հարբած, Հռիփսիմե, հարածուփ, հապշտապ, հափշտակել 14) Դողէրոցք, այրուցք, դաջվածք, ճրագալույց, անդամալույծ, տխեղծ, վեհապանծ, ձվածեղ, մտածություն, շղթայապուրծ 15) Դժոխք, թուխս, Ջավախք, աղտեղություն, նախշազարդ, երկնամուխ, փայծաղ, սպանախ, ճողփյուն, ախտորոշել, գաղտագողի, տախտակ 16) Ակնակապիչ, աղճատել, աջհամբույր, կոճկել, պճնանք, թրջել, քուրջ, փարչ, խոճկոր, ուռճանալ, միջև, զոքանչ 17) Ոսկեպախուրց, սերուցք, վրձին, տապահեղձ, տրցակ, ցնծալ, ցնցել, ցնցուղ, ուրց, փայծաղ, փղձկալ, քուրձ 18) Անհարկի, տաղտուկ, տաքդեղ, վարկաբեկել, ֆրակ, ռեքվիեմ, սևա-նած, ստուգարք, սրտխառնուք, ճ-վածք, ճաքճկել, վարակ 19) Բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն 20) Երեսուն, ոսկոր, պայտար, ժխոր, անախորժ, սարսռալ, փրփռալ, կռճիկ, բրոնզ, փռթկացնել, մառախուղ, ուղղափառ 21) Ամբարտավան, անբիծ, վերամբարձ, Դուշանբե, ամբարիշտ, բամբասանք, բամբիշ, սիմֆոնիա, անբասիր, բմբուլ, սուսամբար, ամբիոն: 22) Անբասիր, ամբար, ամպրոպածին, ամբրոս, անպայման, ամբաստանել, անպաճույճ, անփութորեն, ամբարտավան, բանբեր, պոչամբար: 23) Բամփել, գամվել, ընդոստ, համբերել, թմբուկ, շամփուր, շիմպանզե, շամբուտ, սինֆոնիկ, սուսամբար, Սամվել, փամփուշտ: 24) 1) որդնել, ջարդուխուրդ, Սեդրակ, Վարդիթեր 2) վրդովել, նյարդային, նշդարենի, հարդարել 3) հորդառատ, հաշմանդամ, երդիկ, երդում 4) զարդարանք, զարտուղի, ընդ-արմանալ, լյարդ 5) դրդապատճառ, Նվարդ, Զվարդ, Վրթանես 6) բրդուճ, արդուկ, արդար, գրտնակ 1,2,3,ճիշտ են: 25) 1) խավիծ, խցկել, ծածկոց, կատարածու 2) կեցվածք, հեծկլտալ, մազապուրծ, ործկալ 3) սիգապանծ, վերծանել, տաղասաց, փայծաղ 4) ցնծալ, տախտակամած, կուրծք, նվագածություն 5) ակնածանք, անդամալույծ, գլուխկոնծի, անեծք 6) ասացվածք, լվացք, թխվածք, դարձվածք 2,4,5 ճիշտ են: 26) 1) նշտար, ոմնախորշ, պատշգամբ, ճշգրիտ 2) հուժկու, նաժիշտ, խոշոր, երաշտահավ 3) դշխուհի, խորշակ, պագշոտ, գուշակ 4) անախորժ, նշդարենի, բշտիկ, նշխար 1,3 ճիշտ են: 27) Ուղղաբերձ, խորաքնին, բազմատար, անդորրագիր, ուղեգիծ, ընդարմանալ, գործուղել, հովվերգություն, իննամյա, կեղծամ, կիլովատ, ձյունամրրիկ: 28) 1)տզզալ, կյանք, ծաղկափթիթ, լուսատտիկ 2)ուղղամիտ, ծառուղի, աբբահայր, ընդդիմանալ 3)Հելլադա, Աքիլլես, Հոլանդիա, Վիեննա 4)ֆիննական, խռռալ, հովվերգություն, բալլադ 5)իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ 6)ճռճռալ, միատարր, վշտալլուկ, այբբենական 4,5 29) Տարրաբանություն, տարանջատել, տարրալույծ, տարրական, տարակարգ, տարրույթ, տարաձայնել, տարակենտրոն, տարարմատ, տարազատել, տարնմանում, տարա 30) Բնօրրան, ֆինացի, օրրերգ, ռասայական, մասսայական, պասիվ, հելլենիզմ, հո-ուհի, միատարր, Մի-ուրի, կե-ե, անդորագիր: 31) Արբշիռ, փախչել, հորձանուտ, արհամարհել, տարորոշել, ավելորդ, քսուք, ժայթքել, ճմռթել ջրահեղձ, սրդտդողել, եղևնուտ: 32) Իջվածք, թորվածք, թխվածք, թերմացք, նստվածք, բեկվածք, ընդելուզվածք, խարտվածք, հայացք, լվացք: 33) Խուզվածք, ծալվածք, հաղճաղյուս?, հակօրեն, հակվածք, հեթեթալ, իջանցք, ժայռափլվածք, այրվածք, պատմվածք:

Դավիթ-Բեկ

Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը:
Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ-Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ-Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ-Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ-Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ-Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ-Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ-Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ-Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ-Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ-Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ-Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ-Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։
Ժամանակագրություն Խմբագրել
1722 թվական — Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ծովը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։

1722 թվական — Դավիթ-Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։

1722 թվական — Շինուհայրում Դավիթ-Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։

1722 թվական — Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։

1722 թվական — Դավիթ-Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն։

1722 թվական — Շինուհայրում Դավիթ-Բեկին ներկայացան Չավնդուրի տանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։

1722 թվական — Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։

1723-1724 թվականներ — Պատժվեցին իսլամ ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։

1724 թվական — Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։

1724 թվական — Դավիթ-Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։

1720 թվական — Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։

1717 թվական — Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում։

1722 թվական — Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին՝ քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով։

1720-ական թվականներ — Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը։

1724 թվական — Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի՝ ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո։

1724 թվական — Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։

1724 թվական ամառ — Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ։

1724 թվական — Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը։

1723 թվական — Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից։

1723 թվական — թուրքերը մտան Թիֆլիս՝ պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը։

1723 թվական — Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով։

1723 թվական — Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ։

1723 թվական — Գանձակի թաթար և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին /Գանձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի/ և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին։

1723 թվական — Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց-ադրբեջանական զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները։

1723 թվական — Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի՝ Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ։

1724 թվական Մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու թաթար ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի մասնակցությամբ։

ԷԿՈԼՈԳԻԱ

Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին: Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին: Ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ: Մեր երկրում բավականին մեծ է շրջակա միջավայրի ախտոտվածության խնդիրները,որոնց կարգավորման համար կատարվում են մի շարք աշխատանքներ: Մխիթար Սեբաստացու շրջակայքը ևս ախտոտված է:Տարածքն ավելի մաքուր ու կոկիկ դարձնելու համար անհրաժեշտ է աղբամաններ ավելացվեն, տարածքում տարբեր հատվածներում լինեն ցուցանակներ,որոնք կարգելեն գետնին աղբ թափել կամ ցույց կտան մոտակա աղբամանը ինչպես նաև դպրոցի կողմից ավելի հաճախ կազմակերպվեն շաբաթօրյակներ տարածքը մաքրելու նպատակով: Վերը թվարկվածները ախտոտվածության խնդրի լուծման եղանակներ են,որոնք կտան իրենց դրական արդյունքը, եթե մարդկային գործոնը ևս պահպանի շրջակա միջավայրի մաքրությունը:viber image.jpg1viber image