Նախապապը-Прадед

Ֆիլմի ընհանուր սյուժեն կբաղկացած է 2 մասից:Սկզբում ներկայացնում է ծեր ամուսինների, որոնց որդին մահացել էր,իսկ թոռը զոհվել էր պատերազմում` ռմբակոծությունից: Պապի անունը Դաթի էր, նա գյուղի ամենալավ գինի պատրաստողն էր, բայց շատ պարտքեր ուներ, որի պատճառով մի օր ճարահատյալ դուրս է գալիս գինի վաճառելու: Գալիս է նրա ընկերը,բայց սկզբում չի ճանաչում Դաթիին, հետո արդեն հայտնում է, որ թոռան մահվան 40-րդ օրն է,մահացել էր ռմբակոծությունից: Դաթին գումար չի վերցնում ընկերոջից և գինին տալիս է նրան:Գյուղում մի ավազակ կար` Վախթանգը, ով մարդկանցից իրեր էր գնում և թանկ գնով վաճառում ադրբեջանցի ընկերոջը: Վախթանգը երկար ժամանակ էր, ինչ ցանկանում էր գնել Դաթիի ձին,բայց Դաթին չէր համաձայնում:Սակայն մի երեկո Դաթին գնում է Վախթանգի մոտ ու ասում, որ առավոտյան գա ձիու հետևից:Դաշտում Դաթին հիշում էր թոռանը:Երբ դաշտ էր գնում` միշտ հիշողություններն էին գալիս թոռան հետ կապված:Երբ վերադառնում է արդեն տուն,մարդ ու կին նստած հաց են ուտում,ու հանկարծ գալիս է մի աղջիկ ու ներկայանումորպես Գյորգիի սիրած աղջիկ,ասում է, որ այդ ամբողջ ժամանակ հետևել է Դաթիին դաշտում, ծնողները չեն ընդունել նրան, նա էլ հեռացել է տնից և եկել այստեղ:Ամուսինները մեծ սրտով ընդունում են աղջկան:Արդեն առավոտյան,երբ Վախթանգը գալիս է ձիու հետևից,Դաթին մերժում է նրան,ասելով, որ ձին արդեն նոր տեր ունի:

Ահա երկրորդ հատվածում ներկայացնում է մեկ այլ մարդու` Վանոյին:Նա գրող էր և հաշմադամ էր դարձել:Նրա որդին, ով այդ նույն Վախթանգի ընկերն էր,10 տարի էր` ինչ ապրում էր Փարիզում: Կապ ուներ մի ամուսնացած կնոջ հետ, ում ամուսինը ոստիկան էր:Կնոջ ամուսինն էլ հեռացնում է Վանոյի տղային Փարիզից:Ահա վերադառնալով տուն,տեսնում է հորը այդ վիճակում ու հարցնում, թե ինչ է պատահել, ինպես է դարձել հաշմանդամ,հայրը ասում է,որ ընկել է խնձորի ծառից`միրգ հավաքելու ժամանակ:Վանոն մի պապական թուր է ունենում,որը Վախթանգը ցանկանում էր գներ 2000 դոլարով,սակայն Վանոն չէր համաձայնում:Վանոն տղային հայտնում է այն մասին,որ Վախթանգը անընդհատ գալիս է թրի համար:Մի օր Վանոյի տղան գնում է Վախթանգի տուն,թղթախաղով պարտվում է փողերը,Վախթանգն էլ իր հերթին առաջարկում է վաճառել թուրը,նոր անձնագիր պատրաստել տալ և ուղարկել իրեն Փարիզ այդ գումարով:Արդեն առավոտյան,երբ տղան վերադառնում է տուն,Վանոն խնդրում է փոխել լամպը,քանի որ 2 շաբաթ է` ինչ մոմի լույսով է ապրել:Այստեղ որդին ասում է,որ գնում է Փարիզ,հոր և որդու մեջ վեճ է սկսվում:Որդին ասում է,որ դրսում այլ է, հայրը չգիտի դրա մասին և,որ մնալով այստեղ չնչին թոշակով հաց է գնում միայն:Իսկ հայրը բարձրաձայնում է իր հարգանքի ու պատվի մասին,որ ունի այնտեղ:

Ֆիլմի վերջում տղան մեկնում է Փարիզ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s