Գետը համայնքում.Մոսկվա գետ

Ինչպես գիտեք հիմա ես ապրում եմ Մոսկվայում: Ինձ հանձնարարված է ուսումնասիրել գետը քաղաքում: Մայրաքաղաք Մոսկավայով հոսում է Մոսկվա գետը:Մոսկվա գետի երկարությունը կազմում է 502 կմ, ավազանի մակերեսը՝ 17600 կմ2 է։ Մոսկվա գետը իր յուրօրինակ երկարությամբ շքեղ տեսք է հաղորդում ամբողջ քաղաքին:Էկոլոգիայի այս նյութի համար ինքս քայլել եմ գետի կողքով,որպեսզի կիսվեմ իմ տպավորություններով: Նշեմ, որ ամռանն ու ձմռանը , գետն ամբողջությամբ փոխվում է,ամռանն այն բավականին պղտոր է ու չունի այն տեսքը,  ինչ ձմռանը:Երբ քայլում էի ու նայում գետին, զարմանում էի, թե ինչպես կարող է այդ նույն գետը այդքան փոխվել,այսպես պարզ ու մաքուր դառնալ: Ինչպես ասացի,ամռանը գետը բավականին կեղտոտ է,դրա էկոլոգիական մաքրությունը ապահովելու համար տարվում են բավականին հզոր աշխատանքներ` հատուկ,մեծ նավերի օգնությամբ մաքրում են գետը:

Քայլում էի գետի մոտով, կամուրջից նայում ներքև, նայում շրջակայքը ու ինքս իմ մեջ ափսոսում, որ Երևանում հոսող գետը կորել է խողովակների մեջ ու այդ հնարավորությունը չունենք: Մոսկվա գետը ձգվում է ամբողջ քաղաքի միջով,այն չափազանց գեղեցիկ տեսք է հաղորդում Մոսկվա քաղաքին: Կարծում եմ,որ գետը ամբողջացնում է այդ մեծ քաղաքի շուքը:

Կան նավեր, որոնք շրջում են գետով, մարդիկ նստում են այդտեղ ու շրջում գետի հունով,կամ ուղղակի քայլում գետի երկայնքով:

Գետի յուրօրինակ և ուշագրավ առանձնահատկություններից են 7 նշանակալից ու մեծ շինությունները`

• շինությունը Կուդրինսկայի (ապստամբության) հրապարակում

• Մոսկվայի պետական համալսարանի հիմնական շենքը

• «Ուկրաինա» հյուրանոցը

• Կոթելնիկեսկայի շենքը

• ՌԴ ԱԳՆ շենքը Սմոլենսկի-Սեննեյի հրապարակում

• Լենինգրադի հյուրանոցը

• Կարմիր դարպասի հրապարակի շենքը

Շրջելով Մոսկվա գետով,կարող եք տեսնել հզոր ու գեղեցիկ Մոսկվա քաղաքը:Ես էլ եմ նավով շրջել գետի վրայով: Եվ ավելի եմ համոզվել, որ գետը դա քաղաքի շունչն է: Բնապահպանական տեսակետից հասկացա, որ գետը խոնավացնում է տարածքի կլիման, որն էլ նպաստում է, որ խիտ բուսականություն լինի:

Երևան-Մոսկվա բնապահպանական համեմատականներ

Էկոլոգիա թեմայի այս նյութում համեմատություն կանցկացնեմ Երևանի և այն քաղաքի հետ,  որտեղ հիմա ապրում եմ: Մոտավորապես մեկ ամիս է ինչ ապրում եմ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և հասցրել եմ նկատել մի շարք տարբերություններ երևանյան և մոսկովյան փողոցների միջև: Ասեմ` բավականին մեծ ու հզոր աշխատանք է տարվում այստեղ, հնարավորինս մաքուր պահելու ամբողջ տարածքը, որը Երևանում կարելի է ասել այդքան բարձր մակարդակի վրա չի գտնվում: Քանի որ ձմեռ է,  ձյունն անպակաս է փողոցներից ու մայթերից, ինչն էլ բնականաբար ազդում է մարդկանց առօրյա բնականոն կյանքի վրա:Դրա լուծման համար Մոսկվայում իրականացվում են մի շարք աշխատանքներ, օրինակ կան հատուկ աշխատողներ, ովքեր օրվա կոնկրետ ժամերի մաքրում են տարածքը ձյունից, կան հատուկ մեքենաներ, որոնց վրա դրված է սարք, որը հատուկ ձյուն հալեցնող նյութ է տարածում, վնաս չհասցնելով ասֆալտապատ տարածքներին և առհասարակ չի քայքայում այն: Աղբարկղերի վերաբերյալ ևս կան տարբերություններ, բացի այն, որ յուրաքանչյուր շենքի կողքին կան աղբամաններ և քայլելուց հաճախ կարող ես հանդիպել աղբարկղերի, հատուկ աշխատողներ բավականին հաճախ մաքրում են դրանք: Ծխելուն ևս ուշադրություն է դարձվում,  կան հատուկ վայրեր(դպրոցների,  մանկապարտեզների և այլ վայրերի մոտակայքում), որտեղ ծխելը խստիվ արգելվում է և տուգանք հասնում օրենքը խախտողին: Կան նաև վայրեր` հատուկ պատրաստված հենց ծխելու համար(տեղակայված են փողոցների անկյունային հատվածներում):  Մեր մայրաքաղաքում որտեղ ասես կարող ես հանդիպել ծխող մարդկանց,  որը չի վերահսկվում:

Բնակավայրերի մաքրությանը ևս կատարվում է մեծ աշխատանք,օրինակ ամեն օր լվացվում են շենքերի մուտքերն ու միջանցնքները հատուկ աշխատողների կողմից:

Վերը նշվածները վկայում են այն մասին, որ Մոսկվայի և Երևանի էկոլոգիական մաքրության միջև մեծ տարբերություններ կան:

Հիմա հիշում եմ երևանյան ձմեռը, երբ ամենուր ձյան կուտակումներ էին, մաքրող մեքենաները լավ չէին աշխատում: Չեմ ուզում վատաբանել իմ քաղաքը, ես այն շատ եմ սիրում, բայց համեմատականներ տանելու համար, ստիպված եմ լինել արդար:

Երևանի աղբահանության խնդրի մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Ամենուր կարելի է հանդիպել աղբի կույտերի՝ շենքի մուտքից մինչև կենտրոնական փողոցներ,ջրամբար,գետ:

Այսպիսով ամփոփելով նյութս՝ ուզում եմ նշել, որ Երևանի 2800ամյակին ընդառաջ պետք է սկսել Երևանի բնապահպանական-կենցաղային խնդիրները վերացնել, կամ գոնե հասցնել նվազագույնի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի իր բակից,իր շրջապատից ու չպահանջի ոչ մեկից:

1. Առաջարկում եմ ջրի խնայողության համար տնտեսել ՀՀ այգիների, բակերի ցայտաղբյուրների ջուրը հետևյալ կերպ:
Հիմնականում ցայտաղբյուրները լինում են այգում, կամ ծառաշատ վայրերում: Առաջարկում եմ ցայտաղբյուները կառուցել այնպես, որ ունենա թեքահարթակ, որը թույլ կտա չօգտագործվող ջրով ջրել մոտակայքի ծառերը:
2. Երկրորդ առաջարկություն
Առաջարկում եմ ՀՀ-ում տեղադրել ջրի կայաններ, որոնք կհավաքեն անձրևը և տվյալ ջրով կվոռոքեն դաշտերն, այգիներն….

ԷԿՈԼՈԳԻԱ

Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին: Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին: Ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ: Մեր երկրում բավականին մեծ է շրջակա միջավայրի ախտոտվածության խնդիրները,որոնց կարգավորման համար կատարվում են մի շարք աշխատանքներ: Մխիթար Սեբաստացու շրջակայքը ևս ախտոտված է:Տարածքն ավելի մաքուր ու կոկիկ դարձնելու համար անհրաժեշտ է աղբամաններ ավելացվեն, տարածքում տարբեր հատվածներում լինեն ցուցանակներ,որոնք կարգելեն գետնին աղբ թափել կամ ցույց կտան մոտակա աղբամանը ինչպես նաև դպրոցի կողմից ավելի հաճախ կազմակերպվեն շաբաթօրյակներ տարածքը մաքրելու նպատակով: Վերը թվարկվածները ախտոտվածության խնդրի լուծման եղանակներ են,որոնք կտան իրենց դրական արդյունքը, եթե մարդկային գործոնը ևս պահպանի շրջակա միջավայրի մաքրությունը:viber image.jpg1viber image

Էկոլոգիա

ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Անտառահատում: Անտառահատում ասելով արդեն հասկանում ենք իմաստը:Միթե կարելի է ծառերը կտրել ու անխնայողաբար օգնագորցել? Օ~,ոչ, ես խստիվ դեմ եմ դրան :Ճիշտ է ծառերից պատրաստում են բազմաթիվ  իրեր, օգնագործում են ,որպես շինանյութ,վառելիք և այլ բնագավառներում:Սակայն ,եթե այսպես շարունակվի բնուսականությունն կվերանա, իսկ դրա համար անհրաժեշտ է կանխել ապօրինի ծառահատումները, ամեն  տարի պետք է բոլոր տեղերում ծառատունկ կազմակերպվի, որը կնպաստի բուսականության զարգացմանը և կնպաստի մաքուր միջավայրի ստեղծմանը ,և իհարկե մենք ի վերջո մաքուր օդ կշնչենք :Իսկ , եթե մենք չպահպանենք այս կանոնները,և չմտածենք մեր գալիք սերնդի մասին ,բնությունն կվերանա ու կոչնչանա:
Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլլիոն կմ²՝ ցամաքիմակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։
Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավելթթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածինմանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։
Տեսնում եք ,ինչ օգտակար հատկություն ունի անտառը, և առավել ևս բնությունը: Դրա համար եկեք պահպանենք բնության և բուսակա,և կենդանական աշխարհը:Եվ նպաստենք դրա զարգացմանը ,մտածելով գալիք սերնդի մասին :

Էկոլոգիա

Լուսակարգաավորիչ վարագույր

Նպատակը

Ուլտրամանուշակագույն ճառագայթների կարգավորում։

Քայլեր

1․Կատարում ենք անհրաժեշտ չափումներ։

2.Ձեռք ենք բերում պատրաստման միջոցներ։

3․Ձեռք բերած միջոցներով գնում ենք պակասող նյութերը։

4.Սկիզբ ենք տալիս աշխատանքներին։

5.Աշխատանքների ավարտից հետո կատարում ենք տեղադրում։

6.Կատարում ենք անհրաժեշտ կարգավերոըւմներ։