Էրեբունի-Երևան պատմհնագիտական արգելոց-թանգարանը

Մշակույթը ցանկացած ազգի, նրա ստեղծած պետության անցած ուղու որակական արտահայտությունն է: Մարդկության ընդհանուր գանձարանում մնայուն արժեքների հիմնական բաղադրիչն է մշակույթը, որը նաև այն ստեղծողի մտավոր ներուժի չափանիշն է:
Հայաստանն աշխարհին հիմնականում ներկայացել է ստեղծագործական մտքի դրսևորումներով: Դրա վկաներն են մշակութային կոթողներն ու օջախները:
Երևանը 19-րդ դարից ի վեր դարձել է հայոց մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը, իսկ անկախ պետության մայրաքաղաք դառնալուց հետո` զարգացման հիմնական օջախը:
Երևանյան մշակութային օջախներից ցանկանում եմ առանձնացնել Էրեբունի-Երևան պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Ուսումնասիրությունների արդյունքում հավաքեցի ընդհանուր թանգարանի հետ կապված տեղեկություններ:
Երևանի հարավարևելյան արվարձանում` Արինբերդ բլրի ստորոտին, 1968թ. կառուցված «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է նույն տարվա հոկտեմբերի 20-ին` Երևանի 2750-ամյա հոբելյանի տոնակատարության օրը: Արգելոց-թանգարանը ներկայացնում է մ.թ.ա. 782 թ. հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Ցուցասրահներում ներկայացված են Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի՝ մ.թ.ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում են կարմիր անգոբապատ ցլագլուխ և առյուծագլուխ կավանոթները, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, Էրեբունիի որմնանկարների հատվածները, արծաթե եղջրագավաթները և այլ արժեքներ: Ցուցադրության օրգանական շարունակությունն է կազմում Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդն իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով: Այստեղ է գտնվում նաև հուշարձանի ամենակարևոր գտածոն’ Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը: Այն հնամենի Էրեբունի — Երևանի անձնագիրն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղերն են «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» թանգարանները, որոնցից առաջինը ներկայացնում է Երևանի տարածքում՝ Հրազդան գետի ափին, մ.թ.ա. III հազ. սկզբներին գոյություն ունեցած և ողջ Մերձավոր Արևելքում եզակի համարվող վաղերկրագործական բնա-կավայրի կառուցողական մանրամասներն ու նյութական արժեքները, իսկ երկրորդը’ քաղաքի հարավարևմտյան արվարձանում մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսին կառուցված ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցի պատմությունը, կենցաղն ու մշակույթը: Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները բազմիցս ցուցադրվել են Լուվրում (Ֆրանսիա), Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ), Էրմիտաժում (Ռուսաստան), Բրիտանական թանգարանում (Մեծ Բրիտանիա) և այլ հանրահայտ մշակութային օջախներում: Եվ հետաքրքիր ավելացում` 2010թ. «Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ն անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը։ Էրեբունի ամրոցի պատմական, մշակութային և գիտական արժեքներն առավելագույնս բացահայտելու նպատակով մշակվել է հուշարձանի վերականգնման և վերակառուցման ծրագիր:
Էրեբունի-Երևան արգելոց-թանգարան այցելել եմ մոտավորապես 3 տարի առաջ, տպավորություններս ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի հին ու քանդված շինություններից մեծ էին:Շրջելով այդ փոքր քաղաքում՝ պատկերացումներ են գալիս այդտեղ ապրող մարդկանց կենցաղից ու ապրելակերպից: Բացի այդ՝ բավականին
2 / 2
տպավորիչ է կառուցված շինությունների ձևը: Բավականին հին կառույցներ, որոնց պատրաստման համար տրվել է հետաքրքիր լուծում:
Երևանյան մշակութային օջախները ոչ միայն գեղեցկացնում են Երևանը, այլ նաև հայերի ու Հայաստանի պատմամշակութային մի ամբողջ պատմություն են ներկայացնում ու վկայում հայերի զորեղ լինելու փաստը: Էրեբունի-Երևան արգելոց թանգարանը միակը չէ, որ ունի մեծ ու տպավորիչ պատմություն, ուստի յուրաքանչյուր հայ պետք է ինչ-որ չափով տեղյակ լինի ոչ միայն երևանյան, այլև Հայաստանի մշակութային կոթողների մասին:

«Մարդկանց խանգարում է ապրել միասին նրանց հիմարությունը, ոչ թե տարբերությունը»

Աշխարհի վրա բոլոր մարդիկ, ցեղերն ու ազգերը հավասար են, չկա մի ազգ մյուսից առավել, չկա մի մարդ մյուսից առավել, հետևաբար տուրք տալ ռասիզմին, ցածր համարել մեզնից տարբերվողներին, պատերազմելն ու ուղղակիորեն անպատճառ խլելը մարդու կյանքը մարդկային ամենամեծ հիմարություններից են, որոնք խանգարում են ապրելու միասին` եղբարաբար, հաշտ ու բարի:

Ռասիզմ կամ ռասայականությունը գիտակցական կամ անգիտակցական համոզմունքն է մեկ ռասայ՝ մյուսի նկատմամբ ունեցած հատուկ գերակայության մասին: Ռասիզմի գաղափարը դեռ վաղուց եղել է մարդկության պատմության մեջ, ինչպես սևամորթների ու սպիտակամորթների կռիվը ԱՄՆ-ում, որից հազարավորները ստրկացվեցին, մյուսներն էլ զոհ դարձան,այն պատճառով, որ արտաքնապես տարբերվում էին այդ պահին ուժեղ համարվողներից:

Հենց այդ կռիվներից է, որ ոչ միայն միլիոնավոր մարդկանց կորուստ է լինում,այլև կործանվում ու ավերվում են երկրներ, խաղաքներ, վնաս է հասցվում բնությանն ու բուսականությանը,այսինքն՝ մարդն ինքն իր կյանքի հնարավորինս կարճեցումն է ապահովում. մի՞թե դա հիմարություն չէ։

Նշվածներից և ոչ մեկը արդարացում չունի: Չէ՞ որ հենց այդ հիմարությունների պատճառով կոտորվում են մարդիկ, աշխարհում ու մարդկանց սրտերում քաոս է տիրում, ու ամբողջ երկրագունդը մի հսկայական աղետի մեջ է հայտնվում: Ու կարող ենք ասել, որ մարդկային այսպիսի անգիտակից հիմարություններն են, որ խանգարում են մարդկանց ապրել միասին: Ինչպես ասում են, «Պետք է լինել մի քիչ նման`միմյանց հասկանալու համար, բայց մի քիչ տարբեր`միմյանց սիրելու համար», ուստի պետք չէ թշնամաբար տրամադրվել դիմացինի հանդեպ՝ նրա քեզնից տարբեր լինելու համար, պետք չէ ծաղրել ուրիշ մարդու։ Չէ՞ որ այսպիսի հարցերն են, որ վերածվում են կռվի, իսկ հետո՝ պատերազմի։

Զաբուղոն

Գրիքոր Զոհրապը իր «Զաբուղոն» նորավեպը գրել է 1893թվին։ Սիրո մի յուրահատուկ ընկալում է ընկած այս նորավեպի հիմքում: Գլխավոր հերոսներն են Զաբուղոնը և Վասիլիկը:
Զաբուղոնը հայտնի գող էր: Նա այն «ռամիկ» գողներից չէ, որոնք արագ բռնվում ու բանտարկվում են, ոչ էլ արյունարբու ավազակ: Հեղինակը նրան ներկայացնում է այնպես, որ նրա մեծ արժանիքը ճարպկության մեջ էր. «…օդի պես անոսր, հոգիի պես աներևույթ, և՛ տեղում չէ, և՛ ամեն տեղ է միանգամայն»: Նա ստվերի պես թափանցում էր, ուր կամենա: Ասում են, որ նա նույնիսկ պատրաստ էր հոժարությամբ վերադարձնելու գողոնը,եթե չլիներ բռնվելու վտանգը: Կարող ենք ասել, որ թեկուզև Զաբուղոնը գող էր, սակայն մեծ սրտի տեր ու ազնիվ մարդ էր, ով մտածում էր անվերջ սիրո մասին:
Վասիլիկը` Զաբուղոնի սիրած աղջիկը` լվացարարուհու աղջիկը, արհամարհոտ դիցուհու ձևեր էր բանեցնում: Հեղինակը բացահայտում է, որ Վասիլիկը ցուցամոլ էակ է, նման այն դերասաններին, որոնք իրենց սեփական կյանքը չունեն և ուրիշների համար են միայն ապրում. նրանց նմաններին հանդիսատեսներ են պետք, և կյանքը անհրապույր է նրանց համար, թե դիտողները պակաս են: Այսպես, կարող ենք ասել, որ Վասիլիկը փառասեր ու եսասեր անձնավորություն էր:

Թե ինչպես իրեն կպահեր Զաբուղոնը,եթե լիներ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հերոսի տեղում
Պարզից էլ պարզ է, որ նրա ճարպկությունը հեքտաթին այլ ընթացք կտար: Իմ կարծիքով, ճանապարհին իրեն հանդիպած գայլին չէր ասի, թե ուր է գնում (դժվար թե խելամիտ մարդը օգներ որևէ գայլի), սակայն ջրհորի մոտ հանդիպած գեղեցկուհու հարցին, թե ուր է գնում, կպատասխաներ, ակնկալելով ինչ-որ բան: Պատասխանը ստանալով իմաստունից՝ ոչ թե վազեվազ, այլ խորհելով իր հետագա քայլերի մասին կուղևորվեր ճանապարհին հանդիպած աղջկա տուն ու կասեր այն, ինչ իմաստունը ասել էր փոխանցել նրան: Գեղեցիկ աղջկա առաջարկը, որ իրեն ամուսին դառնար, նա չէր մերժի: Կամուսնանային ու կապրեին լիության մեջ, երկար ու երջանիկ:

Երևան-Մոսկվա բնապահպանական համեմատականներ

Էկոլոգիա թեմայի այս նյութում համեմատություն կանցկացնեմ Երևանի և այն քաղաքի հետ,  որտեղ հիմա ապրում եմ: Մոտավորապես մեկ ամիս է ինչ ապրում եմ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և հասցրել եմ նկատել մի շարք տարբերություններ երևանյան և մոսկովյան փողոցների միջև: Ասեմ` բավականին մեծ ու հզոր աշխատանք է տարվում այստեղ, հնարավորինս մաքուր պահելու ամբողջ տարածքը, որը Երևանում կարելի է ասել այդքան բարձր մակարդակի վրա չի գտնվում: Քանի որ ձմեռ է,  ձյունն անպակաս է փողոցներից ու մայթերից, ինչն էլ բնականաբար ազդում է մարդկանց առօրյա բնականոն կյանքի վրա:Դրա լուծման համար Մոսկվայում իրականացվում են մի շարք աշխատանքներ, օրինակ կան հատուկ աշխատողներ, ովքեր օրվա կոնկրետ ժամերի մաքրում են տարածքը ձյունից, կան հատուկ մեքենաներ, որոնց վրա դրված է սարք, որը հատուկ ձյուն հալեցնող նյութ է տարածում, վնաս չհասցնելով ասֆալտապատ տարածքներին և առհասարակ չի քայքայում այն: Աղբարկղերի վերաբերյալ ևս կան տարբերություններ, բացի այն, որ յուրաքանչյուր շենքի կողքին կան աղբամաններ և քայլելուց հաճախ կարող ես հանդիպել աղբարկղերի, հատուկ աշխատողներ բավականին հաճախ մաքրում են դրանք: Ծխելուն ևս ուշադրություն է դարձվում,  կան հատուկ վայրեր(դպրոցների,  մանկապարտեզների և այլ վայրերի մոտակայքում), որտեղ ծխելը խստիվ արգելվում է և տուգանք հասնում օրենքը խախտողին: Կան նաև վայրեր` հատուկ պատրաստված հենց ծխելու համար(տեղակայված են փողոցների անկյունային հատվածներում):  Մեր մայրաքաղաքում որտեղ ասես կարող ես հանդիպել ծխող մարդկանց,  որը չի վերահսկվում:

Բնակավայրերի մաքրությանը ևս կատարվում է մեծ աշխատանք,օրինակ ամեն օր լվացվում են շենքերի մուտքերն ու միջանցնքները հատուկ աշխատողների կողմից:

Վերը նշվածները վկայում են այն մասին, որ Մոսկվայի և Երևանի էկոլոգիական մաքրության միջև մեծ տարբերություններ կան:

Հիմա հիշում եմ երևանյան ձմեռը, երբ ամենուր ձյան կուտակումներ էին, մաքրող մեքենաները լավ չէին աշխատում: Չեմ ուզում վատաբանել իմ քաղաքը, ես այն շատ եմ սիրում, բայց համեմատականներ տանելու համար, ստիպված եմ լինել արդար:

Երևանի աղբահանության խնդրի մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Ամենուր կարելի է հանդիպել աղբի կույտերի՝ շենքի մուտքից մինչև կենտրոնական փողոցներ,ջրամբար,գետ:

Այսպիսով ամփոփելով նյութս՝ ուզում եմ նշել, որ Երևանի 2800ամյակին ընդառաջ պետք է սկսել Երևանի բնապահպանական-կենցաղային խնդիրները վերացնել, կամ գոնե հասցնել նվազագույնի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի իր բակից,իր շրջապատից ու չպահանջի ոչ մեկից:

Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը:

Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճաոած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարիզավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար: Մայիսյան հերոսամարտերով ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը դրվեց: Այսպիսով ռազմաքաղաքական գործընթացների բերումով հայ ագգային-քաղաքական ղեկավար ուժերը ստանձնեցին Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր առաջադրանքը, իսկ նորահոչակ հայկական պետությունր դարձավ աշխարհամարտի մասնակից կողմ